News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ երկու անձինք բաժանմունքի սպասարկման տարածքում գտնվող մի ընկերության ցանկապատի տակ փորում են։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման ենթարկվեցին 42 եւ 44 տարեկան երկու տղամարդ։

Պարզվել է, որ նրանք ապրիլի 11-ին ընկերության ցանկապատի տակի հատվածը փորելու եւ քանդելու միջոցով փորձել էին գողություն անել:

Կատարվում է քննություն։

Տպել
Ամենաշատ