News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ուրբաթ օրը ողջունել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ԱՄՆ մեղադրական դատավճիռը: Չորեքշաբթի օրը Ժնեւում թողարկված հայտարարության մեջ նա կոչ է անում ԱՄՆ իշխանություններին «վճռականորեն արմատախիլ անել» խտրական քաղաքականության եւ ստրկավաճառության մնացուկները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա նշանակալի դատավճիռ է»,- ասել է Բաչելետը՝շեշտելով, որ «ինչպես խոստովանել են ատենակալները, այս գործի ապացույցները բյուրեղային են»: «Ցանկացած այլ արդյունք ծաղր կլիներ արդարադատության նկատմամբ»,- ընդգծել է նա:

Ըստ Գերագույն հանձնակատարի՝ «խտրական քաղաքականության արմատացած ժառանգությունը, այդ թվում՝ ստրկության ժառանգության եւ անդրատլանտյան [ստրուկների] առեւտրի, ինչպես նաեւ գաղութատիրության ազդեցությունը, պետք է արմատապես արմատախիլ արվեն՝ հանուն ռասայական արդարության եւ հավասարության»: Հակառակ դեպքում Ֆլոյդի մահվան գործով մեղադրական դատավճիռը «պարզապես անցողիկ պահ» կդառնա, այլ ոչ թե՝«շրջադարձային», արձանագրել է  նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ