News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ավտոշարասյունով հեռացավ՝ անտեսելով շուռնուխցիներին, որոնք մի քանի ժամ կանգնած էին ճանապարհին ու սպասում էին վարչապետին, որ բարձրացնեն իրենց հուզող հարցերը։ 

Ոստիկանները պատ էին կազմել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունն անարգել անցնի։ Բարկացած շուռնուխցիները ձվերով հարվածեցին Փաշինյանի ավտոշարասյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ  Հակոբ Արշակյանը պատմեց, որ գյուղացիներն այսօր՝ առավոտից Կապան-Գորիս ավտոճանապարհին սպասել են Փաշինյանին, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն։

«Գնաց Գորիս։ Չհանդիպեց բնակիչներին, չլսեց ոչ մեկին։ Հարցերը մնացին անպատասխան։ Մարդիկ հուզված ու վիրավորված էին, որ գաղտագողի է եկել ու գնացել։ Բնակիչները նեղված են, եւ ուզում են իրենց կարծիքը հայտնել»,- նշեց գյուղապետը։

Նրա խոսքով՝ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ բնակիչները ցանկանում էին հարցեր ուղղել։

«Եթե նա մտնում է գյուղ, ու գյուղապետն անգամ տեղյակ չի, որ իր բնակավայր վարչապետ է մտնում, ինչ ասեմ։ Հուշարձանի մոտ են բնակիչները կանգնել, սպասում էին նրան։ Ես հույս ունեի, որ գոնե ցերեկով կհանդիպի նրանց»,- նշեց Արշակյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ երեկոյան Նիկոլ Փաշինյանն առանց տեղեկացնելու այցելել է  Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել:

Նշենք, որ խիստ գաղտնի պայմաններում նախօրեին Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին այսօր մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չկարողացավ Քաջարան մտնել։

Նշենք, որ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում. Շուռնուխի գյուղապետը` Փաշինյանի այցի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ