News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը  այսօր` ապրիլի 20-ին 21:30-ի սահմաններում առանց տեղեկացնելու այցելել է  Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Շուռնուխի գյուղապետ  Հակոբ Արշակյանը:

«Այո, Փաշինյանը Եկել է գյուղ, այցելել 1-2 տուն եւ թողել, գնացել է:  Չգիտեմ՝ ինչպես են ընդունել գյուղացիները: Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր: Երբ ես տեղեկացել եմ, որ վարչապետը գյուղում է, նա արդեն քայլելիս է եղել գյուղամիջով, 1-2 տուն այցելել է եւ գնացել: Այցելել է Արցախից տեղահանված ընտանիքի եւ գյուղի բնակիչների ընտանիք է մտել, տեղյակ չեմ՝ ինչ են խոսել, ինչի համար է գնացել»,-պատմեց նա:

Արշակյանը նշեց, որ ասօր գյուղ էին այցելել նաեւ նախագահը եւ ՄԻՊ Արման Թաթոյանը, սակայն նրանց այցը 2 օր առաջ է նախապես զգուշացված եղել:

«Այսօր նախագահն է այցելել գյուղ, 2 օր առաջ ես տեղյակ եմ եղել, որ մարդիկ գալու են գյուղ, ի սկզբանե ասված է եղել, որ ժողովրդի հետ հանդիպում չի սպասվում, բայց հետո տեղեկացվել ենք, որ ժողովուրդը կարող է մոտենալ, շփվել իրենց նախագահի հետ: Մարդիկ մոտեցել, հանդիպել են նախագահի հետ, իրենց հուզող հարցերը տվել են եւ բանի ճանապարհ մաղթել նախագահին:  Իսկ այսօր  21.30 գյուղը լուսավորվեց գույնզգույն լույսերով. վարչապետի կորտեժն է եկել, ես անձամբ տեղեկացված չեմ եղել»,- հավելեց նա:

Հարցին, թե որպես համայնքապետ ինչպես է գնահատում Փաշինյանի այցի նման գաղտնիությունը, Արշակյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ գնահատական տամ, գյուղացիները թող գնահատեն: Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում, միգուցե գաղտնիությունը պարտադիր էր, չէ, որ մի փողոց այն կողմ ադրբեջանցիներն են»:

Գուղապետը հավելեց, որ Փաշինյանի շարասյունը այնուհետ գնացել է Կապանի ուղղությամբ, բայց ոչինչ չգիտի թե դրանից հետո ուր է գնալու:

Mediaport-ի տեղեկություններով՝ Կապանի կենտրոնում նա մոտ 300 մետր ոտքով քայլել է՝ հայրուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ապա ուղևորվել է «Էլեգանտ» ռեստորան՝ ընթրելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ
Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ` լինել եւ զարգանալ որպես անկախ պետություն կամ, ըստ էության, հայտնվել անկարող, չկայացած պետության դերում․․․
«Հրապարակ». Ավշարցիներն ատամ են ցույց տվել
Կարմիր բերետավորները հեռացել են, գյուղ են եկել ոստիկանները եւ մինչեւ Փաշինյանի գալն իրենց ձեռքով փոխել են պաստառը...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին տարբեր մարդիկ են հանդիպել. նա շատ կտրուկ փոխվել է
Վերջինս մի քանի վիրահատություն էր տարել, վերադարձել էր խորհրդարան...
«Հրապարակ». Անօգուտ տեռոր․ հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար ողջ ռեսուրսը գործի էր դրվել
Մեզ ասացին, որ ուսուցչական կոլեկտիվներին անգամ ասվել է՝ բարձր դասարանների աշակերտների հետ՝ էքսկուրսիայի անվան տակ, ժամանել Երեւան։ Նիկոլ Փաշինյանը…
«Ժողովուրդ»․ Որքան իշխանությունը առաջ է տանում «Հանրապետությանը», արդյունքը գոհացուցիչ չէ
Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում...
«Հրապարակ». Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլեւս իշխանության հետ չէ
Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը...