Ադրբեջանում շարունակվում է գերի ընկած Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ դատական ֆարսը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը: Նրան մեղսագրվում է «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների խոշտանգում»:
Փաստացի Ադրբեջանի իշխանությունը կյանք է կոչել բոլոր գերիների դատապարտման պրակտիկան, ովքեր կարող էին առաջին պատերազմի մասնակիցներ լինել: