News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

Ուղերձում ասված է․

«Անցած դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել:
Թուրքական արնածոր յաթաղանը դեռևս կախված է հայ ժողովրդի գլխին և մնալու է որպես սպառնալիք,

քանի դեռ՝

• հայ ժողովուրդը չի հաղթահարել զոհի բարդույթը՝ արժանապատվորեն պաշտպանելով իր իրավունքները,

քանի դեռ՝

• վաղեմության ժամկետ չունեցող հանցագործությունը՝ ցեղասպանությունը, չի պատժվել և դաս չի դարձել նման ոճրագործության ունակ հանցագործների համար,

քանի դեռ՝

• Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում առերեսվել սեփական պատմությանը և ցինիկ ինքնագոհությամբ ժխտում են 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը,

քանի դեռ՝

• աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ շահերի սպասարկուները պատրաստ են մոռացության մատնել և սակարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանությունը,

քանի դեռ՝

• հայ ժողովուրդը հերթական անգամ դաս չի քաղում պատմությունից, չի գիտակցում իր սխալներն ու բացթողումները, իսկ ներկայիս իշխանության մեջ որոշ տկարամիտ աթոռապաշտներ, ուրանալով ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրենց հազարավոր հայրենակիցների խոշտանգման ու սպանության փաստերը, պատրաստ են պարտվածի հոգեբանությամբ ազգային շահերի հաշվին ծնկաչոք խաղաղություն մուրալ դահճից,

քանի դեռ՝

• Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու, հանցագործությունը դատապարտելու և ցեղասպանության հետևանքները հաղթահարելու հարցում Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը անտեսող կամ վիճարկող ցանկացած հայ չի համարվի ուրացող ու հայրենադավ և չի դատապարտվի,

քանի դեռ՝

• Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց բացի, երախտագիտությամբ չենք խոնարհվի և արժանին մատուցի մեր ազգային ու մարդկային արժանապատվության համար պայքարած նահատակ հերոսների հիշատակի և վերապրածների առջև ու չենք բարձրացնի մեր պայքարի ոգին,

քանի դեռ՝

• Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերը չենք համադրի մեր ազգային շահերին,

քանի դեռ՝

• խորությամբ չենք գիտակցի Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու չենք ճանաչի ինքներս մեզ՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի ներդրում ունեցած ազգի,

և քանի դեռ՝

չենք գիտակցի անկախ, հզոր ազգային պետականության անհրաժեշտությունը մեր գոյապահպանման ու ազգային արժեքների պահպանման գործում:

Հետևաբար՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա...
«Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե…
Մեծ Բրիտանիայում առաջին քայլն արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. դեռ շատ անելիք կա. Սասունյան
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով...
Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր...
ԱԳ նախարարը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը Փարիզում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել…
Համապարփակ զեկույցը բացահայտում է Թուրքիայի լոբբինգի ամբողջական ձախողումը Վաշինգտոնում. Հարութ Սասունյան
Էրդողանի մտերիմ ընկերոջ՝ Թրամփի հեռանալուց հետո, Վաշինգտոնում քաղաքական դաշտն ավելի մռայլ է դարձել Թուրքիայի համար…