News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ցեղասպան քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, եթե ոճրագործությունը կատարողները չենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդկային արդարությունն այժմ վերականգնված չէ, որովհետև սպանվեցին մարդիկ, խոշտագվեցին, բռնաբարության ենթարկվեցին, ունեզրկվեցին, վտարվեցին իրենց պատմական հայրենիքից վտարվեցին, և դրանք կատարողները չեն ենթարկվել պատասխանատվության։  Բաքվի ջարդերն էլ նույն սկզբունքներով էին առաջնորդվում, և դրանք անում էին հայոց ցեղասպանությունը կազմակերպողներն ու կատարողները»,- ասաց նա։

Արման Թաթոյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հիմա էլ շարունակվում է այս հայասպան քաղաքականությունը։

« 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Բաքվում տեղի ունեցավ Արցախյան պատերազմին նվիրված ռազմական միջոցառում, Թուրքիայի նախագահն իր ելույթում համեմատեց Արցախյան պատերազմում ադրբեջանական և թուրքական կողմերի զոհվածներին՝ ասելով, որ նրանց հոգիները փառավորվեցին՝ համեմատելով Հայոց ցեղասպանության ոճրագործների հետ։ Սա նշանակում է, որ նրանք նույն նույն դիտանկյունից են նայում այս ամենին։ Այս երկու երկրները մեզ համարում են իրենց ոխերիմ թշնամիներ։

Ադրբեջանում բացված պուրակը լայն հասանելիություն ունի նաև երեխաների համար, այսինքն՝ նրանք պետական մակարդակով խրախուսում են հայասպանությունը, սերունդներ են դաստիարակվում, որոնք ունեն լրջագույն համոզմունքներ, ինչ Ադրբեջանի նախագահը մշտապես խոսում է»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ որպես խաղաղասեր։

«Մենք չպետք է թույլ տանք, որ նման կարծրատիպ տարածվի։ Մեր երկրում մեզ հետ շատ համերաշխ ապրում են ասորիներ, եզդիներ, հույներ։ Մենք ենք այլ երկներում ազգային փոքրամասնություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ իրենց կեղծ խաղասաիրությամբ միակողմանի խաղաղության պատասխանատվությունը թողնեն մեզ վրա։ Մենք պետք է աշխարհին ճիշտ ներկայանանք»,- ավելացրեց Արման Թաթոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ