News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգին ներկա են եղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները:

«Հիշատակի եռերգություն»-ն սկսվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին.  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»:

Mediaport թելեգրամյան ալիքն այս առնչությամբ գրում է. «Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կազմակերպված համերգն անցել է կիսադատարկ դահլիճում. ներկա են եղել նրա կառավարության անդամներն ու դիվանագետներ

Պետական պաշտոնյա չհանդիսացող հրավիրյալները չեն ներկայացել:  Սրահի մեծ մասը անվտանգության աշխատակիցներով է զբաղեցվել:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ համերգին մասնակցելուց հրաժարված երաժիշտներին կազմակերպիչները խնդրել ու համոզել են չտապալել համերգը, ասել են՝ աշխարհի առաջ խայտառակ է լինելու Հայաստանը, այլ ոչ թե Փաշինյանը, մինչդեռ նրանից երկուսին համոզել չի հաջողվել,  ուստի իշխանությունը ստիպված է եղել փոխարինել նրանց այլ երաժիշտներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ