News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել Հայաստանի քաղաքացու անձնագրից:
Սկանդալային իրավիճակի մասին հայտնի դարձավ Ֆեյսբուքում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հրապարակումից մեկ օր առաջ:
Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին:

«Երբ Մարալ Նաջարյանը հայտնվեց գերության մեջ, փաստաթղթերն իր հետ էին: Վերադառնալուց հետո անձնագիրն իրեն չեն վերադարձրել, այն մնացել է Ադրբեջանում: Ես՝ որպես Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, ոստիկանություն հայտարարություն եմ ներկայացրել՝ խնդրելով Ադրբեջանում մնացած անձնագիրն անվավեր ճանաչել եւ նորը տալ: Դրան մենք ստանում ենք բոլորից ամենազավեշտալի պատասխանը. Մարալը պետք է անձամբ գա անձնագրային վարչություն, դիմում ներկայացնի՝ նոր անձնագիր ստանալու համար:

Կարգավորումն հենց այդպիսին է, սակայն իրավիճակը բացառիկ է: Խոսքը բարզապես լիբանանցի հայ կնոջ մասին չէ, ով ցանկանում է հայկական անձնագիր ստանալ: Խոսքը գերությունից վերադարձած կնոջ մասին է, ով վերականգնման փուլում է: Պետությունը պարտավոր էր համապատասխան մոտեցում ցուցաբերել: Այս ամենը նշված է հայտարարության մեջ, որ խոսքը գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի մասին է, ում անձնագիրը մնացել է Ադրբեջանում: Սակայն պետությունը շատ արհամարական վերաբերմունք ցուցաբերեց: Այժմ մենք տիկին Նաջարյանի հետ քննարկում ենք՝պետք է արդյոք նրան հայկական անձնագիր, թե՞ ոչ:  Դա պարզելուց հետո մենք կորոշենք հետագա գործողությունները: Կամ անձնագիր ստանալու համար դիմում ենք Վարչական դատարան, կամ նա որոշում է կայացնում, որ հրաժարվում է հայկական անձնագրից: Կարծում եմ՝ իրավիճակը պարզ կդառնա այսօր կամ վաղը:

Խնդիրն այն է, որ բացառիկ իրավիճակները բացառիկ լուծումներ են պահանջում: Մարալ Նաջարյանը Բեյրութում հով նստած չէր, եւ ներողություն եմ խնդրում արտահայտության համար, եւ հանկարծ որոշեց փոխել իր անձնագիրն եւ դա անել ներկայացուցչի միջոցով, իսկ ոստիկանությունն ասում է, որ օրենքը դա չի նախատեսում, եւ նա պետք է անձամբ ներկայանա: Ռազմական գործողությունների հետ կապ չունեցող քաղաքացիական անձը գերի է ընկել, անձնագիրը հայտնվել է թշնամու ձեռքում, եւ այս պայմաններում պահանջել նրա ներկայությունը բացարձակապես հիմարություն է»,- շեշտեց Ալեքսանդր Կոչուբաեւը:
Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը գերեվարվել էր զինադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դա չէր խանգարել Ադրբեջանի իշխանություններին մի քանի ամիս գերության մեջ պահել անմեղ կնոջը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ