News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Էրիկ Էսրաիլյանին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաև «Խոստումը» ֆիլմի ազդեցության մասին. «Ցանկանում եմ հիշատակել Քըրք Քըրքորյանի նվիրվածությունը, նրա պարտքի և հավատի զգացումը, որոնք օգնեցին իրականացնել մի շարք նախագծեր և ծրագրեր, այդ թվում ՝ «Խոստումը» ֆիլմի նկարահանումը: Ֆիլմը բարձր գնահատականների արժանացավ և մեծ ազդեցություն ունեցավ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում: Անկասկած, այստեղ կարևոր դեր խաղաց Քըրքի հսկայական ազդեցությունը:

Միասին մենք պետք է մտածենք՝ ինչպես ըստ արժանվույն գնահատենք Քըրքի հսկայական ժառանգությանը և կապիտալիզացնենք նրա անկեղծ հայրենասիրությունը: Շնորհակալություն ձեր ջանքերի և Խոստումը պահելու համար»:

Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Շերելին Սարգսյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երգչուհին մշտապես եղել է ցեղասպանության ժխտման դեմ պայքարող ակնառու գործիչների շարքերում. «Ձեր ազդեցությունը կարևոր դերակատարում ունեցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ միավորում ենք ջանքերն ու մեր տեսլականը փոխակերպում ենք իրական ու չափելի գործողությունների, արդյունքը միշտ շոշափելի է լինում: Հուսով եմ՝ նորից տեսնել Ձեզ Հայաստանում, ինչպես տարիներ առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ