News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել այսպես կոչված ընտրությունների վերաբերյալ: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա, արտահայտելով իր անձնական կարծիքը, շարունակում է պնդել, որ Հայաստանում ինչպես չեն եղել ընտրություններ, այնպես էլ չեն լինելու ապագայում:

Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի տերերը, հիմնականում՝ թուրքերը, ազդեցության լուրջ լծակներ ունեն Հայաստանի վրա», նրանք իրենց սեփական մարդիկ ունեն երկրի իշխանության մեջ եւ մոնիտորինգ են իրականացնում: «Այսպես կոչված ընտրությունները կազմակերպում են թուրքերը, ուստի պարզ է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենալու, ում ձեռքում կլինի Ոստիկանությունն ու ցուցակները: Այս գործընթացը պետք է այլ բնույթ կրի՝ ազգային-ազատագրական պայքարի բնույթ»,- հավելեց Փոստանջյանը:

Ակնկալվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ