News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը, որը սահմանափակվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության պատճառով, գրում է The Hill-ը:

Այն վերաբերում է ազատության աջակցման մասին 907-րդ օրենքին:

Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Ադրբեջանին նման օգնությունը չի խանգարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման մասին բանակցությունների հարցով ընթացիկ ջանքերին:

Նշվում է, որ այդ որոշումը դատապարտել է Ամերիկայի հայ համայնքը՝ դա գնահատելով որպես դավաճանություն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

«Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը նշանակում է կանաչ լույս Ադրբեջանի ռեժիմին, հակասում է նրա դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,-ասվում է Ամերիկայի հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ