News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ: Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո գրեթե չեմ շփվել, զանգել եւ ինձ հրավիրում էր մի հոբելյանական միջոցառման: Ասացի, որ չեմ գնում միջոցառումների, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել: Շատ անկեղծ տոնով հարցրեց՝ ինչ է պատահել, ձայնի մեջ նույնիսկ անհանգստություն զգացի: Բայց դա ինձ ավելի զայրացրեց: Ասացի՝ ամբողջ ցեղս կորցրել է ամեն ինչ, հայտնվել է փողոցում: Իմոնք Քարին Տակում եւ Շուշիում էին ապրում, ապրում էին դարերով: Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ: Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել:

Երկու օր առաջ էլ հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ: Իսկ Քարին Տակում առաջին պատերազմում զոհված աղջկա, պատերազմում վիրավորված ու երկար տարիներ այդ վերքերից բուժվող որդու գերեզմաններն են»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զարեհ Սինանյանը 15 օրով արձակուրդ է մեկնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր...
«Հրապարակ». Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով
Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական...
«Ժողովուրդ». Գաղտնալսված դատախազները դատարանում հաղթել են Գլխավոր դատախազին. ի՞նչ է պատրաստվում անել Աննա Վարդապետյանը
«Հրապարակ». ՔՊ-ն կընկնի դռնեդուռ. Ասվել է՝ ՔՊ վարկանիշն անհուսալիորեն ընկել է
Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն...
«Փաստ». Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին
Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ...
«Հրապարակ». Սահմանազատման կանոնակարգը կհաստատվի
Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր...
Ամենաշատ