News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասով մինչ այս պահը հետարքրվածություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ժամանակ առաջ լքել է «Իմ քայլը» խմբակցությունը:

«Ունեմ առաջարկներ, չեմ քննարկել կոնկրետ, հակված եմ չմասնակցելու ընտրություններին»,-ասաց նա:

Թե որ ուժերից են եղել առաջարկները, Հովսեփյանը չասաց: Ճշտող հարցին, թե առաջարկ եղել է նախկին իշխանությունների կողմից՞ց, նա արձագանքեց. «Նախկին, արտախորհրդարանական նաեւ խորհրդարանական տարբեր կուսակցություններից»:

Սոֆյա Հովսեփյանը բացառեց գործող իշխանությունների հետ ընտրություններին մասնակցելը՝ նշելով՝ եթե այդպես լիներ, դուրս չէր գա խմբակցությունից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ