News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կվերանայի բիզնեսին մաքսային արտոնություններ տրամադրելու հարցը: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այսպես, նրա խոսքով, Հայաստանում մաքսային արտոնությունները, եւ հատկապես՝ մաքսատուրքերի վերացում եւ ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում, ստանում են արտադրական սարքավորումներ եւ հումք ներկրող ձեռնարկությունները:

«Անցած տարիների ընթացքում տրվել է մոտ 150 նման թույլտվություն, բայց երկու խնդիր է ծագել: Նախ, նոր արտադրություն սկսող ոչ բոլոր ընկերություններն են դիմել այդպիսի թույլտվության համար եւ ստացել այն: Արդյունքում, նրանք, ովքեր չեն ստացել, հայտնվել են անբարենպաստ պայմաններում եւ սկսել են թաքցնել հարկերը, որպեսզի հասնեն իրենց մրցակիցներին: Երկրորդ, ինչը ոչ պակաս կարեւոր է, ընկերությունները, որոնք արտոնություններ են խնդրում, պետք է հիմնավորում ներկայացնեն դրա համար: Մասնավորապես, որքան գումար են ուզում ներդնել, քանի աշխատատեղ ու ինչ աշխատավարձով են պատրաստվում ստեղծել: Շատ դեպքերում այդ պարտավորությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ամբողջովին, քանի որ ընկերությունները չեն բացել այնքան աշխատատեղեր, որքան խոստացել են, եւ տվել են ոչ այն աշխատավարձը, որը խոստացել են»,- պարզաբանեց Քերոբյանը:

Նա նշեց, որ նոր կարգի համաձայն` արտոնություններ կտրամադրվեն միայն այն նախագծերին, որոնց արտադրանքը 80 կամ ավելի տոկոսով կարտահանվի, որպեսզի Հայաստանի ներսում անհավասար մրցակցության հարց չլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ