News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ADAC ավտոմոբիլային ակումբը ներկայացնող գերմանացի ինժեներները բավականին լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որի շրջանակներում հայտնաբերել են առավել խնդրահարույց մեքենաները: Այդ մասին հայտնում է «На автотрассе»-ն:

Խոսքն այն մոդելների մասին է, որոնք շահագործման ընթացքում ավելի հաճախ են փչանում, քան մյուսները: Ուսումնասիրության ընթացքում վերլուծել են 3-10 տարի առաջ արտադրված ավտոմեքենաները: Գնահատումն իրականացվել է 2021 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում մեքենաների հետ պատահած վիճակագրության հիման վրա:

Հրապարակված արդյունքների համաձայն՝ ամենախնդրահարույց մեքենան Kia Ceed-ն է, որն արտադրվել է 10 տարի առաջ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորեական մոդելի սեփականատերերի 52,7%-ը շարժիչների եւ հիմնական մասերի վերանորոգման անհրաժեշտություն է ունեցել: Հատկանշական է, որ գերմանացի ինժեներները նաեւ հայտարարել են, որ Ceed-ը խնդիրներ չառաջացնող մեքենաներից մեկն է: Փաստն այն է, որ կորեական մոդելը գնումից հետո առաջին երեք տարվա ընթացքում գրեթե երբեք չի փչանում: Բայց նշված ժամանակահատվածի ավարտին խնդիրները մեկը մյուսի հետեւից սկսում են ծագել: Սովորաբար առաջինը քայքայվում է վառելիքի պոմպը, մեկնարկիչը եւ էլեկտրական շղթաները: Բացի այդ, երեք տարի անց Ceed-ի սեփականատերերը ստիպված են լինում պարբերաբար փոխել մոմերը:

Այս հակավարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Hyundai i20-ը: Այս կորեական հեչբեքը 42,2% դեպքերում խնդիրներ է առաջացնում: Hyundai i20-ում, ինչպես Ceed-ում, ամենից հաճախ կոտրվում է մեկնարկիչը եւ խափանվում են մոմերը: Դրանցից բացի, կորեական հեչբեքի տերերը ստիպված են պարբերաբար վերանորոգել դռների կողպեքները:

«Առաջատարների» եռյակում է հայտնվել նաեւ Kia Sportage-ը, որում անսարքություններ գրանցվում են դեպքերի 38,6%-ում: Այս քրոսովերի թերությունները նույնն են, ինչ Ceed-ինը: Կորեական մոդելներին հաջորդում են Smart Forfour-ը, Opel Insignia-ն, Ford S-Max-ը եւ Renault Kangoo-ն: Այս մեքենաների միջինը 30-33%-ը լուրջ անսարքություններ են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ