Ֆրանսիայում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկանները հարձակման են ենթարկվել:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ավինյոնում: «Ավինյոնում մեր ոստիկաններից մեկի վերքը մահացու էր»,- Twitter-ում գրել է վարչապետ Ժան Կաստեքսը:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը ուղեւորվում է Ավինյոն: