News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Այսօր առավոտյան նախ քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախօրեին քննարկված հարցերը, որից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը սկսեց ներկայացնել  «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:

Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։

Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են:

Տարեկան հաղորդման հղումը՝ ԱՅՍՏԵՂ

Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ:  

Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովը փակ նիստում քննարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի օրակարգում են նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը եւ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ