News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը խաղաղ կարգավորման մաս է կազմում: Այս մասին Երեւանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց  ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար ր Արա Այվազյանը:

Այվազյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 13-ի իրենց  հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ այս խնդրին: «Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, սպասում ենք գնահատման առաքելության տարածաշրջանային այցին եւ հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջանք կգործադրի դա անելու համար: Մշակութային ժառանգության պաշտպանությունն անմիջականորեն վերաբերում է մարդու իրավունքներին»,- ասաց Այվազյանը` հավելելով, որ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները փետրվարի սկզբին Ադրբեջանին կոչ են արել հետաքննել Շուշիի Ղազանչեցոց տաճարի գնդակոծումը 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եւ ապահովել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը տաճարի վերականգնման գործում:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չլսեց ՄԱԿ-ի կոչերը եւ, ավելին, միակողմանի կոպիտ միջամտությամբ արհամարանք է ցուցադրում: Շուշիի Ղազանչեցոց տաճարն ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկն է եւ պետք է կրոնական երկրպագության վայր մնա»,- շեշտեց Արա Այվազյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ