News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով նաեւ տեսաուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.

«Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ գերագույն ժողովը, որը քննարկեց սպասվող ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցը: Ժողովը որոշեց, որ հնարավոր ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն պետք է մասնակցի այդ ընտրություններին եւ այդ ընտրությունները դիտարկի որպես այս չարիքի կառավարությանը հեռացնելու միջոցներից մեկը: Միաժամանակ Ժողովը լիազորեց ԳՄ-ին ընտրությունյներին մասնակցելու ձեւաչափի հետ կապցված ընդունել որոշում:

Այժմ ՀՅԴ ԳՄ-ն ընդունել է որոշում առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափի եւ անելիքների մասին: Այսժմ ես ներկայացնում եմ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ինքնության եւ պետականության պահպանման պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի եւ գործիչների համախմբում եւ միասնական պայքար ուղղված գործող իշխանության հեռացնելուն կանխելու ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը: ՀՅԴ ԳՄ-ն ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ճակատով:

Հիմք ընդունելով ներքաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու եւ երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաեւ Հայաստանի տեսլականի ընդհանրությունները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որոշել է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ համատեղ դաշինքով:

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»:

Դաշինքի ձեւավորման, դաշինքի անվան, համամասնական ցուցակի եւ մնացած անելիքների մասինմենք առաջիկայում հանդես կգանքհամատեղ հայտարարությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ