News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հունիսի 22-ին Ստրասբուրգում ներկայացրել է առաջին զեկույցը Եվրոպայի Խորհրդի երկրներում սեռական փոքրամասնությունների վիճակի մասին, եւ նշել LGBT- համայնքի (նույնասեռականներ, երկսեռականներ, տրանսգենդերներ) նկատմամբ խտրականության դեպքերը:

«Այս զեկույցը փաստում է LGBT-մարդկանց նկատմամբ խտրականությունը»,- ասել է Համարբերգը:

Ըստ զեկույցի, Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից 9-ում չկա ոչ հատվածական, ոչ համակողմանի օրենսդրություն սեռական կողմնորոշման հողի վրա մարդկանց խտրականությունը բացառելու մասին: Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Ռուսաստանը, Սան-Մարինոն, Թուրքիան եւ Ուկրաինան:

Բացի այդ,  Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Թուրքիայում կան միավորումների ստեղծման սահմանափակումներ եւ խնդիրներ են նկատվում LGBT-կազմակերպությունների գրանցման գործընթացում:

Զեկույցում ընդգծվում է, որ Եվրոպայի Խորհրդի 25 անդամ-երկրներում չեն ճանաչվում նույնասեռ ամուսնությունները, իսկ 35 երկրներում արգելվում է նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը, հաղորդում է for-ua.com-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ