News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Իր պաշտոնավարման շուրջ երեք տարիներին հիմնահատակ կամ դեռեւս մասամբ ավերելով պետական ու հանրային կյանքի շատ կառույցներ, Նիկոլ Փաշինյանը լուրջ հաջողություն է արձանագրել նաեւ երկրում հեղինակության ինստիտուտի վարկաբեկման գործում։ Խոսքն առաջին հերթին՝ պետական, քաղաքական այրերի, բայց նաեւ մտավորականների, մասնագիտական հանրություններում հեղինակություն ունեցող անձանց, գլոբալ իմաստով՝ էլիտայի վարկաբեկման մասին է։

Ամենացայտուն օրինակը Հայաստանի նախկին երեք նախագահների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վերաբերմունքն է։ Հանուն այսրոպեական քաղաքական շահի ու հերթական պոպուլիստական դիվիդենտի՝ նրանք ուղղակի հողին են հավասարեցնում երկրի նախկին ղեկավարներին՝ հարգանքի նշույլ իսկ չցուցաբերելով՝ եթե ոչ անձերի, ապա գոնե՝ ինստիտուտների նկատմամբ։

Փաշինյանի ու նրա սպասարկուների մոլուցքն այս հարցում ինքնամոռաց է ու կույր․ նրանք կանգ չեն առնում ոչ միայն իրենց հակառակորդ համարվող քաղաքական թիմերի առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ամենակեղտոտ քարոզչական պայքարում, ինչը խիստ վերապահումներով կարելի էր աննորմալ, այդուհանդերձ, հասկանալի համարել, այլ նույնն անում են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, մարդու, ով իրապես եղել է նրանց մեծամասնության քաղաքական նշաձողը, իդեալն ու պաշտամունքի առարկան։

Խնդիրը տվյալ դեպքում  ոչ այնքան նախկին նախագահների անձերն են, որքան նրանց ներկայացրած ինստիտուտները, որոնց նկատմամբ գոնե տարրական հարգանքն ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթի անբաժանելի մասն է։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար կարեւորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը, նա պատրաստ է առնվազն խոսքի մակարդակում իր իշխանության հակառակորդների նկատմամբ գտնվել բազմապատիկ ավելի անողոք, քան, ասենք, Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի մասին արտահայտվելիս։ Մինչդեռ առանց ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթների՝ որեւէ երկիր չի կարող հեռանկար ունենալ։ Իսկ առանց հեղինակությունների ինստիտուտի՝ վերը նշված կառուցակարգերն ուղղակի գոյություն չունեն։

Հեղինակությունների դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային ու հոգեբանական բարդույթների արտահայտությունն է։ Նա ցանկանում է, որ երկրում լինի միայն մեկ հեղինակություն, միայն մեկ հերոս, միայն մեկ մեծարանքի օբյեկտ, միայն մեկ իմաստուն, եւ այդ բոլորի կրողը լինի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նա հետեւողականորեն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով բոլոր մյուսներին եւ փորձելով զբաղեցնել բոլոր հարցերում միակի ու անփոխարինելիի դերը։

Ըստ ամենայնի, դա նրա մոտ հասել է մտասեւեռման աստիճանի, եւ միակի բարդույթն իրացնելու համար պատրաստ է ոչնչացնել առանց բացառության ամեն ինչ, այդ թվում՝ պետականությունից մնացած փշրանքները։ Իր քանդարարության մեջ վերջնական հաջողության հասնելու դեպքում նա կարող է հավակնել եւս մեկ միակի տիտղոսին՝ Հայաստանը կործանողի ամոթալի, այդուհանդերձ, բացառիկ ու եզակի կարգավիճակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դա բացարձակ սուտ է». Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործով դատախազության պարզաբանման մասին
Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազբւթյունը ընդունեց այն փաստը, որ...
«Ժողովուրդ». Ձախողված վեթինգը կրկին են փորձում
Նկատենք՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք...
«Հրապարակ». Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է
Սյունիքում չեն հասկանում, թե ինչու են նախկին երկրապահ Մելոն եւ որդին այսքան ուրախ՝ կարծես թե թուրքին չեն հաղթել, Սյունիքից նրանց...
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. ինչ է ծրագրել
Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի...
«Հրապարակ». Ով կվերցնի եւ ով կդնի մանդատը. ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա
Հիմա փորձում են համոզել, որ ե՛ւ Տարոն Մարգարյանը, ե՛ւ Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ...
«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտո­ն կստանա
Ըստ մեր աղ­բյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հա­րությունյանով փոխարինելուն նպաս­տել են ռուսները...
Ամենաշատ