News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Բոլորս գիտենք, որ այս օրը միշտ նշվել է որպես Եռատոն՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը եւ Արցախի բանակի հիմնադրման օրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ակնհայտ է, որ յուրքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն: Որքանո՞վ ենք դա կարողացել անել, կարծում եմ՝ այսօր այն օրն է, որ գիտակցում ենք, որ լավ չենք այս ուղղությամբ թե մեր պետությունը կառուցել, թե արժեւորել այդ հաղթանակները, թե մեր պետական ինստիտուտների հզորությունը: Այն մարտահրավերը, որ մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են:

Պարզ է, որ այսօրը շատ տխուր օր է դարձել: Անցած տարի այստեղ այնքան մարդ կար, որ իրար հրում էին, բոլորն իրար շնորհավորում էին, հիմա էլ ենք շնորհավորում, բայց ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն կա, ոչ էն հպարտությունը կա, կոտրված ենք բոլորս»,-ասաց նա:

Մարուքյանը հավելեց, որ այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնել. «1-0 էր, դարձել է 1-1, ու այդ 1-1-ը կարող է դառնալ 2-1, 3-1 հօգուտ մեզ, եթե կարողանանք ուժեղ պետություն կառուցել: Մենք կարող ենք ուժեղ պետություն կառուցել, 10 միլիոնանոց ազգ ենք, ունենք մի երկիր, որտեղ 2-3 մլն մարդ է ապրում»:

Նա նկատեց, որ մեր բանակը կենաց-մահու կռիվ է տվել. «Մենք ապացուցել ենք, որ կռվող ազգ ենք, որ մինչեւ վերջ կարող ենք կռվել: Բաներ կան, որոնց ով կարելի է հպարտանալ եւ դրանց վրա կառուցել, ոչ թե հուսահատվել եւ մտածե, որ ամեն ինչ կորած է»:

Դիտարկմանը, որ այս պարտության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը, Մարուքյանն արձագանքեց. «Ժողովուրդը թող այդ պատասխանատվությունը որոշի հունիսի 20-ի ընտրություններում: Ոչ ես եմ որոշում, ոչ դուք: Բարոյական է, բարոյական չի, պատասխանատու է, պաասխանատու չի, ես այսօր չեմ էլ ուզում անդրադառալ այդ թեմաներին: Մենզ պետք է համախմբվել, պետք է Հայաստանը դարձնել 10 մլն հայր երկիրը: Մենք կարող ենք ոտքի կանգնել եւ շարժվել առաջ»:

Հարցին, թե հիմա մենք եռատո՞ն ենք նշում, Մարուքյանը դրական պատասխան տվեց. Այո, Եռատոն ենք նշում, վերջին հաշվով Շուշին ազատագրել ենք: Հիմա գրավել են Շուշին, բայց Ռատոնը ազատագրելու մասին է: Դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել: Հիմա ի՞նչ է, մտածում ենք, որ չի եղե՞լ հաղթանակ, Շուշին չենք ազատագրե՞լ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ