News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների» մասին, գրում է Լենտա.ռու-ն:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եվրոպական երկրներում ավելի շատ են ակտիվանում նեոնացիստները, եւ եվրոպացիները պայքարում են նրանց դեմ: Իհարկե, դա անընդունելի է մեր երկրի համար: Ուկրաինայում, Մերձբալթյան որոշ երկրներում մենք իսկապես տեսնում ենք հենց այդ նեոնացիստներին: «Գալիչինան», որը Կիեւում քայլերթ էր կազմակերպել բոլորովին վերջերս: Ուստի այդ դրսեւորումները բավականին ակնհայտ են»,-ասել է Պեսկովը:

Հաղթանակի շքերթի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ աշխարհում կրկին փորձում են գործարկել նացիզմի գաղափարախոսությունից բազմաթիվ տարրեր: Նախագահը նաեւ նախազգուշացրել է Ռուսաստանի թշնամիներին, որ երկիրը կպաշտպանի իր շահերը:

Հաղթանակի տոնական զինվորական շքերթը մեկնարկել է Կարմիր հրապարակում 10:00-ին: Դրան մասնակցում է ավելի քան 12 հազար զինծառայող: Հրապարակում կներկայացվի ավելի քան 190 միավոր ցամաքային ռազմատեխնիկա՝ պատերազմի ժամանակաշրջանի նմուշներ եւ ժամանակակից մեքենաներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ