News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ մայիսի 9-ին, ստորագրել է «Սահմանադրական կարգն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մասին» որոշում:

Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում, փաստաթղթով նախատեսվում է, որ մահափորձի, ահաբեկչության ակտի, արտաքին ագրեսիայի, այլ բռնի գործողությունների հետեւանքով երկրի ղեկավարի մահվան դեպքում բոլոր պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք գործում են Անվտանգության Խորհրդի որոշումների համաձայն, որի նիստերը նախագահելու է վարչապետը:

Ընդ որում՝ երկրի տարածքում անհապաղ սահմանվում է արտակարգ կամ ռազմական դրություն, իսկ Անվտանգության Խորհուրդը որոշում է դա ապահովելու միջոցառումների կարգը: Անվտանգության Խորհրդի որոշումները պարտադիր են բոլորի համար եւ պետք է անհապաղ կատարվեն: Հիմնական հարցը կլինի ընտրությունների անցկացման հարցը: Անվտանգության Խորհուրդը նահանգապետերի մասնակցությամբ որոշում կկայացնի դրանց անցկացման մասին:

Նախագահի որոշումն ուղղված է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելուն: Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ