News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բորիս Ջոնսոնի կառավարությունը պատրաստվում է բազմամիլիարդանոց միջոցներ ուղղել Շոտլանդիայում խոշոր ենթակառուցվածքային նախագծերին աջակցությանը՝ Մեծ Բրիտանիայից տարածաշրջանի առանձնացումը կանխելու համար, հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ բրիտանական իշխանությունները ներկայումս քննարկում են Շոտլանդիայում տրանսպորտային ու Ազգային առողջապահական ծառայության նախագծերում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Ընդ որում, Ջոնսոնի կաբինետը, ըստ հրապարակման, մտադիր է բյուջեից միջոցներն ուղղել Շոտլանդիայի կոնկրետ քաղաքապետարաններին՝ շրջանցելով տեղական կառավարությունը: Բացի այդ, բիզնեսի աջակցության միջոցառումների շրջանակներում Լոնդոնը կարող է Աբերդինի եւ Ինվերնեսի նավահանգիստներին հատուկ կարգավիճակ շնորհել, ինչը արտոնյալ հարկային պայմաններ է ենթադրում:

Թերթը շեշտել է, որ այդպիսով Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում է «ոչ թե խոսքով, այլ գործով» ցույց տալ Շոտլանդիայի բնակիչներին մեկ նահանգում համակեցության առավելությունները: Բրիտանական իշխող շրջանակներում, ըստ The Times-ի, հստակ համոզմունք կա, որ նման մոտեցումը կարող է կանխել Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացումը: Պարբերականը նաեւ նշել է, որ շոտլանդական ենթակառուցվածքային նախագծերում ներդրումները, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարների հետ Ջոնսոնի հանդիպման ժամանակ, որի անցկացման գաղափարի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր շաբաթ երեկոյան:

Մեծ Բրիտանիան իր ներկայիս վարչատարածքային կազմով պահելու հարցը կրկին սրվել էր մայիսի 6-ին Շոտլանդիայում կայացած տարածաշրջանային ընտրություններից հետո: 129 տեղանոց օրենսդիր մարմնում 64 տեղ ունեցող Շոտլանդական ազգային կուսակցությունը (ՇԱԿ) կրկին հաղթել էր տեղական խորհրդարանում (Հոլիրուդ):

Հաշվի առնելով «կանաչների» հաջողությունն ընտրություններին, որոնք խորհրդարան անցկացրին իրենց ութ ներկայացուցիչներին եւ սատարում են նաեւ տարածաշրջանի՝ Մեծ Բրիտանիայից անջատմանը, անջատողականության աջակիցները կզբաղեցնեն Հոլիրուդում տեղերի մեծամասնությունը եւ կարող են համատեղ առաջ տանել անկախության երկրորդ հանրաքվեի գաղափարը, որն ընդգրկված էր ՇԱԿ-ի նախընտրական ծրագրում:

Շաբաթ օրը Շոտլանդիայի առաջին նախարար եւ ՇԱԿ-ի առաջնորդ Նիկոլա Սթերջենը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հայտարարել էր, որ շոտլանդացի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան, եւ կոչ էր արել Լոնդոնին չխանգարել: Ջոնսոնը, ի պատասխան շոտլանդացի ազգայնականների պնդումներին, պարբերաբար դեմ էր արտահայտվում երկրորդ պլեբիսցիտի անցկացմանը մոտ ապագայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ