News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններ են ծագել Գազայում եւ Իսրայելում բռնությունների վերջին սրման շուրջ: Ինչպես հաղորդում է Axios-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, Իսրայելը խնդրել է Սպիտակ տանը չխառնվել:

Սա Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ առաջին խոշոր ճգնաժամն է, որին բախվել է Բայդենի վարչակազմը:

Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում գործողությունների համար Թրամփի վարչակազմի կողմից քննադատության քառամյա բացակայությունից հետո Իսրայելի կառավարությունն այժմ կանգնած է ԱՄՆ-ի շատ ավելի քննադատական կառավարության առջեւ:

Բայդենը մինչ այժմ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դիտում էր որպես շատ ցածր գերակայություն` համեմատած արտաքին քաղաքական այլ հարցերի հետ: Սպիտակ տունը շահագրգռված չէր այս հարցում մեծ քաղաքական կապիտալ կամ ժամանակ ծախսել եւ ցանկանում էր խուսափել պաղեստինյան հակամարտության պատճառով Իսրայելի հետ բախումներից: Բայց հանգստյան օրերին ծագած Երուսաղեմի ճգնաժամը Կոնգրեսի շատ անդամերի դրդեց բարձրաձայնել եւ պահանջել Սպիտակ տան միջամտությունը:

Բայդենի վարչակազմը վերջին օրերին հետեւում էր Երուսաղեմում լարվածությանը եւ իր մտահոգությունն էր հայտնում Իսրայելին՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակային կարգով: Այդ խնդրով հիմնականում զբաղվել է Պետդեպարտամենտը, բայց կիրակի օրը Սպիտակ տունը միջամտեց, երբ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զանգահարեց իր իսրայելցի գործընկեր Մեիր Բեն Շաբբաթին:

Սպիտակ տունը հայտարարեց, որ Սալիվանը մտահոգություն է հայտնել «Ալ-Ակսա» մզկիթում եւ Արեւելյան Երուսաղեմի Շեյխ Ջարրա շրջանում լարվածության կապակցությամբ:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ օգտագործված լեզուն բավականին մեղմ եւ չափավոր էր, բայց իսրայելցիները պատասխանեցին հեռախոսային խոսակցության իրենց տարբերակով, ինչը տպավորություն ստեղծեց, որ խոսակցությունը շատ ավելի բարդ է եղել:

Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ Բեն Շաբբաթը Սալիվանին ասել է, թե Իսրայելը կարծում է, որ Բայդենի վարչակազմը եւ միջազգային հանրությունը պետք է հեռու մնան Երուսաղեմի ճգնաժամից եւ խուսափեն Իսրայելի վրա ճնշում գործադրելուց: Նա Սալիվանին ասել է, որ «միջազգային միջամտությունը պարգեւ է պաղեստինցի խռովարարներին եւ նրանց աջակցողներին»:

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Բեն Շաբբաթը Սալիվանին ասել է, որ Իսրայելը Երուսաղեմում իրադարձությունները դիտում է «ինքնիշխանության եւ պատասխանատվության տեսանկյունից՝ անկախ պաղեստինյան սադրանքներից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ