News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալական թագավորական ընտանիքում սերնդեսերունդ փոխանցված տիարան Շվեյցարիայում կայացած աճուրդում վաճառվել է 1.66 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters-ը:

19-րդ դարի երկրորդ կեսերով թվագրվող տիարան Մարիա Վիտտորիային 1867 թվականին մատուցված հարսանեկան նվերն էր: 

Տիարան զարդարված է ադամանդներով եւ բնական մարգարիտներով, դրա մոտավոր գինը 1-ից 1.5 միլիոն դոլար է:

«Այսօր գրանցված գինը վկայում է ոչ միայն այն բացառիկ վարպետության եւ նյութերի որակի մասին, որոնք տիարան իսկական արվեստի գործ են դարձնում, այլ նաեւ՝ դրա պատմական նշանակության»,- ասում է Sotheby's Magnificent Jewels աճուրդի ղեկավար Բենուա Ռեպելենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ