News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինացի պրոֆեսորը կոչ է արել կառավարությանը յուրաքանչյուր նորածին երեխայի համար ծնողներին 1 միլիոն յուան (156 000 ԱՄՆ դոլար) վճարել, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես ցույց է տվել վերջին մարդահամարը, Չինաստանի բնակչությունը 2010-ից մինչեւ 2020 թվականին ամենադանդաղ տեմպերով է աճել, ինչը մտավախություն է առաջացնում, որ երկրի կրճատվող աշխատուժը չի կարողանա կերակրել ավելի տարեց բնակչությանը:

Պեկինի համալսարանի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Լիան Ցզյանժանը կարծում է, որ ծնելիության մակարդակը ներկայիս 1.3-ից 2.1-ը բարձրացնելը Չինաստանի ՀՆԱ-ի 10 տոկոսը: Ըստ նրա՝ դա յուրաքանչյուր երեխայի համար 1 միլիոն յուան է կազմում, իսկ միջոցները կարող են տրամադրվել կանխիկ, հարկային արտոնությունների կամ բնակարանային սուբսիդիաների տեսքով: Ծախսերը կփոխհատուցվեն տնտեսության մեջ ապագա ներդրումներով, ասել է Լիանը: «Եթե ընտանիքում եւս մի երեխա ծնվի, երեխայի ապագա վճարները սոցիալական ապահովության, հարկային եկամուտների մեջ կգերազանցեն 1 միլիոն յուանը»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ