News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Մոսկվայում ամերիկյան դեսպանատան մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսին պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նա ընդգրկվել է տասը ամերիկացի դիվանագետների ցուցակում, ում ռուսական կողմը վտարելու է երկրից՝ ԱՄՆ իշխանությունների համանման քայլին ի պատասխան:

Հարցին, թե ինչու է դեսպանության մամուլի քարտուղարը հայտնվել սեւ ցուցակում, ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը հասկացրել է, որ խոսքը Միացյալ Նահանգների գործողություններին հայելանման պատասխանի մասին է, որոնք ավելի քան վեց ամիս Ռուսաստանին թույլ չեն տալիս լրացնել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղարի թափուր պաշտոնը, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Նրանք (ամերիկացիները) չափազանց տարօրինակ են իրենց պահում: Մեր կողմից դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար նշանակված անձին թույլ չեն տալիս մուտք գործել Վաշինգտոն, ընդ որում՝ առանց որեւէ պատճառաբանության բացատրության: Խոսքը մեծ փորձ ունեցող դիվանագետի մասին է, ով ավելի վաղ համանման պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի եւս երկու դեսպանատներում: Եվ ԱՄՆ-ն պարզապես վերադարձրել է վիզայի համար այս անձի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ նույնիսկ չմեկնաբանելով դրանց մերժման պատճառը: Այնպես որ, դա ռուսական նախաձեռնություն չէ»,- նշել են ԱԳՆ-ում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ