News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով ընտրական ողջ գործընթացն առանց հանցավոր խախտումների, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը՝ աշխատանքային խումբը կղեկավարի անձամբ ՀՀ գլխավոր դատախազը: Խմբում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նաև դատախազության և վերջինիս աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ունեն գործառույթներ կապված ընտրական հանցագործություններով իրականացվող քրեական վարույթների, տեղեկատվության հավաքագրման և մշակման հետ:    

Աշխատանքային խումբն իրականացնելու է ընտրական գործընթացների վերաբերյալ ԶԼՄ-ների և տեղկատվական-համացանցային այլ ռեսուրսների հրապարակումների լայնածավալ մշտադիտարկում, ուսումնասիրելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ վերոնշյալ մշտադիտարկմամբ, ինչպես նաև այլ եղանակներով ստացված հաղորդումները բավարար հիմքերի դեպքում ընթացքավորման, ենթակայության հարցերի որոշումը, աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

Խմբի խնդիրների մեջ է մտնում նաև կատարվող վերոնշյալ աշխատանքների և դրանց ընթացիկ արդյոնքների վերաբերյալ պարբերաբար և օպերատիվ կերպով լուսաբանում ապահովելը:

Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունում կգործարկվի թեժ գիծ՝ ընտրություններում ներգրավված սուբյեկտների ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով, որի մասին կիրազեկվի լրացուցիչ:

Ընտրական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ միջազգային և տեղական կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների, ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներիի և դատախազների առջև խնդիր է դրվել ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել, դրանց ընթացք տալու և քրեական վարույթների շրջանակներում դատազական գործառույթներն իրացնելու հարցերը լուծել հնարավոր ամենաբարձր օպերատիվությամբ և ընդգծված հետևողականությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ