News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ իր քաղաքական ընդդիմախոսներն անընդհատ փորձում են հեռացնել իրեն այս պաշտոնից՝ հօգուտ սոցիալ-դեմոկրատների: Այս հայտարարությունն Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության ղեկավարն արել է չորեքշաբթի օրը՝ իրեն «Իբիցա գեյթի» գործով խորհրդարանի հատուկ հանձնաժողովին կեղծ ցուցմունք տալու կասկածանքով առաջադրված մեղադրանքի ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՞րն է տեղի ունեցողի նպատակը: Դրա նպատակն այն է, որ Կուրցը պետք է հեռանա: Կանցլեր դառնալուց ի վեր փորձեր են արվում նախ ցույցերով, ապա խորհրդարանում իշխանությունից հեռացումով, իսկ այժմ անընդհատ մեղադրանքներով ինձ ինչ-որ կերպ հեռացնել իմ պաշտոնից: Ես կարող եմ ձեզ ասել, որ ես հարգում եմ մեր օրենքները եւ մեր սահմանադրությունը: Սակայն բնության օրենքը, որը, ըստ երեւույթին, ոմանք ցանկանում են կյանքի կոչել, երբ Ավստրիայում միայն սոցիալ-դեմոկրատին է թույլատրվում դաշնային կանցլեր լինել, ես չեմ ճանաչում»,- ընդգծել է Կուրցը ORF-2 հեռուստաալիքի եթերում:

Կուրցը նշել է, որ հատուկ խորհրդարանական հանձնաժողովը, որը ստեղծվել է «Իբիցա գեյթի» շուրջ իրադարձությունների հետաքննության համար, քաղաքական նպատակներ է հետապնդում եւ տրամադրված չէ փնտրել ճշմարտությունն այս գործում: «Ես, ինչպես շատ դիտորդներ, գիտակցել եմ այս հատուկ հանձնաժողովի քաղաքական նպատակը, ուստի անհրաժեշտ չեմ տեսնում երկարաձգել դրա աշխատանքը»,- հավելել է Կուրցը:

Միեւնույն ժամանակ, Ավստրիայի կանցլերը մեջբերել է հայտնի ավստրիացի դատավորի խոսքերը, ով սկզբում մասնակցում էր այս խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, բայց անդամների շրջանում պրոֆեսիոնալ մոտեցման բացակայության պատճառով ստիպված էր լքել այն, նրան վիրավորել էր խորհրդարանականն ընդդիմադիր «Նոր Ավստրիա» կուսակցությունից: Դատավորը նշել էր, որ խորհրդարանի հատուկ հանձնաժողովում հարգանք չեն ցուցաբերում այն անձանց նկատմամբ, ովքեր ցուցմունքներով հանդես են գալիս որպես վկա:
Հետաքննությունը Կուրցի դեմ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայի տնտեսական հանցագործություններին եւ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հետաքննություն է սկսել Կուրցի եւ նրա վարչակազմի ղեկավար Բերնհարդ Բոնելիի դեմ՝2019 թվականին «Իբիցա-գեյթ» գործի հանգամանքները պարզելու համար խորհրդարանի հատուկ հանձնաժողովի մասնակից խորհրդարանականների առջեւ կեղծ ցուցմունքներ տալու կասկածանքով: 
Այս գործընթացի ընթացքում այդ թվում քննվում էր նաեւ Թոմաս Շմիդին Esterreichische betailigungs AG պետական հոլդինգի ղեկավարի պաշտոնում նշանակման կարգի հարցը, որի միջոցով պետությունը բաժնետոմսեր ունի ավստրիական կարեւոր ձեռնարկություններում: Ընդդիմադիր «Նոր Ավստրիա» կուսակցության ներկայացուցիչները կասկածել էին, որ Կուրցը 2020-ի հունիսին ստել է, երբ բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք նա այս նշանակումը քննարկել է Շմիդի հետ: Այս կապակցությամբ ընդդիմությունը համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն, որը ստիպված էր հետաքննություն սկսել:
Ինքը՝Կուրցը, հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ ինքը կեղծ ցուցմունք չի տվել՝ նշելով, որ պատրաստ է իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնել դատավորին, եթե գործը հասնի դատախազության կողմից պաշտոնական մեղադրանքին եւ փոխանցվի դատավորին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ