News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր դիրքորոշումները հրապարակային արտահայտելիս արդեն հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը, որպես պետության առջև առկա մարտահրավերների դիմագրավման երաշխավոր, պիտի ղեկավարի ԱԱԾ համակարգում մասնագիտական մկրտություն ստացած, տարիների ծառայությունում թրծված, համակարգի բոլոր նրբություններին տիրապետող սպա։  Այս մասին նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարությունում:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Մինչև 2008 թվականի մայիսի 22-ին ընդունված՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով՝ պետական լիազոր մարմնի ղեկավար կարող էր նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել էր ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել էր գլխավոր խմբի պաշտոն և ուներ գնդապետից ոչ ցածր կոչում:

 Նույնպիսի կարգավորումներ էին գործում Ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվելու համար սահմանված պահանջների մասով։              

2008 թվականին ընդունված օրենքի փոփոխություննորով սահմանվեց նաև, որ Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»։               

Վերջին կարգավորումը, սակայն, իր գործնական կիրառությունը գտավ միայն 2016 թվականին։ Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էին երկարատև տարիներ համակարգում ծառայած սպաներ։               

Ելնելով երկրում ստեղծված դրությունից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել ՛՛Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին՛՛ օրենքում եղած կարգավորումները՝ 2008 թվականի մայիսի 22-ի դրությանը համապատասխան, քանի որ ԱԱԾ աշխատանքների առավել արդյունավետ համակարգման ու ղեկավարման համար անհրաժեշտ է կառույցի ղեկին ունենալ տարիների փորձառություն և նեղ մասնագիտական առատ գիտելիքներ ունեցող սպաների։

Օրենքի այս փոփոխությունները Ազգային անվտանգության ծառայությանը զերծ կպահեն նաև քաղաքական նպատակահարմարություններից բխող նշանակումներից, որպիսի նախադեպերի առկայության մասին անթաքույց հայտարարել են նաև գործող իշխանությունները։

Հայտնում ենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում մեր կողմից  հնարավոր սատարում կարող են ունենալ բացառապես այն քաղաքական ուժերը, որոնց մոտեցումները կհամընկնեն նաև այս խնդրի շուրջ հայտնած մեր դիրքորոշումներին։

Տպել
Ամենաշատ