News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված, ռուսական կողմը, ինչպես ավելի վաղ Լավրովի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում, հաստատել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

«Նշվել է բոլոր նման դեպքերը բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով լուծելու կարեւորությունը: Հարավային Կովկասում իրավիճակի հետեւողական կարգավորմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ