News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 9/3 շենք շտապ ոստիկան մոտենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ի ժամը 17.00-ից մայիսի 13-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի նշված շենքի բնակարաններից մեկի մուտքը հսկող տեսախցիկը, ապա հարմարեցված գործիքով բացելով դուռը՝ գողացել են ինտերնետային և տեսախցիկի հիշողության սարքավորումներ, իսկ ննջասենյակի զգեստապահարանից՝ ոսկյա զարդեր:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի 40 և 48 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ