News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մեքսիկայից պալեոնտոլոգների խումբը նույնականացրել է դինոզավրերի նոր տեսակ՝ մոտ 10 տարի առաջ հայտնաբերելով 72 միլիոն տարեկան քարացած մնացորդները, հայտնել է Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը (INAH)։

Նոր տեսակը, որը ստացել է Tlatolophus galorum անվանումը, ճանաչվել է որպես փոմփոլավոր դինոզավր:

Հետազոտությունը, որին մասնակցել են նաեւ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի փորձագետները, սկսվել է 2013թ.՝ հյուսիս-կենտրոնական Մեքսիկայի Կոահուիլա նահանգում պոչի հայտնաբերմամբ, հայտնում է Reuters-ը:

Ավելի ուշ գիտնականներին հաջողվել է հավաքել, մաքրել եւ վերլուծել դինոզավրի մարմնի առջեւի մասի ոսկորների այլ բեկորներ:

Հնագետների տրամադրության տակ եղել է դինոզավրի 1,32 մետր երկարությամբ կատարը, ինչպես նաեւ գանգի այլ մասեր՝ ստորին եւ վերին ծնոտները, քիմքը եւ նույնիսկ այն մասը, որը հայտնի է որպես նեյրոկրանիում, որտեղ գտնվում էր ուղեղը, հայտնում է INAH-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ