News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Շատ տարօրինակ է, որ հայկական ընդդիմությունն ամեն ինչում մեղադրում է ոչ թե Ադրբեջանին ու նրա իշխանություններին, այլ իր երկրի իշխանություններին: Մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հանրապետության սահմանամերձ շրջաններում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանցիների համար, նրա խոսքով, չկա Միքայել Մելքումյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր - խմբ.) եւ Ռուբեն Ռուբինյան:

«Երբ թշնամին հատում է Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանը, նա ներխուժում է երկուսի հայրենիք: Նման սպառնալիքների դեպքում ներքին քաղաքականությունը պետք է պարզապես անհետանա։ Դուք հայտարարում եք, որ ամեն ինչում մենք ենք մեղավոր: Իսկ Ալիեւը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ - խմբ.) մեղավոր չէ՞: Ադրբեջանը մեղավոր չէ՞: Հետեւաբար, նրանք կարող են իրենց թույլ տալ շատ հանգիստ ապակառուցողական գործողություններ կատարել՝ իմանալով, որ Հայաստանի խորհրդարանը մեղադրելու է ոչ թե իրենց, այլ ինքն իրեն»,- ասաց Ռուբինյանը:

Այս կապակցությամբ նա ողջունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությունը, ով ասաց, որ ստեղծված իրավիճակին ներքաղաքական երանգ չի տա:

«Ուստի եկեք կոնսենսուս ձեւավորենք, եւ այս իրավիճակում մեղադրենք ոչ թե միմյանց, այլ իրական մեղավորներին»,- ասաց խորհրդարանականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ