News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Ադրբեջանի զինված ուժերը սկսել են զորավարժություններ

Զորավարժություններում ներգրավված է մինչեւ 15 հազար զոբվորական, շուրջ 300 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 400 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ եւ հակատանկային միջոցներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր, Զորավարժությունները կանցկացվեն մինչեւ մայիսի 20-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստանի տարածք՝ սահմանամերձ Սյունիքի եւ Գեղարքունիքի շրջաններ: Նույն օրը հայտարարվել էր Հայաստանի սահմանների մոտ մասշտաբային զորավարժություններ անցկացնելու մասին: Արդեն մի քանի օր է բանակցություններ են ընթանում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվում է հետ նահանջել դեպի սկզբնական տարածքները՝ հղում անելով կեղծ քարտեզների վրա, որոնք չեն համընկնում նաեւ ռուսական ռազմաբազայի քարտեզների հետ:

Իր տարածքում օտար զորքերի ներխուժման հիման վրա հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ՝ հայտարարելով հանրապետւթյան տարածքային ամբողջականության եւ անվտանգության սպառնալիքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ