News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները, որոնք այսօր՝ մայիսի 17–ին, ոռոգման ջուրը կտրելու պատճառով փակել էին Գյումրի–Երեւան մայրուղին, գյուղապետի եւ ոստիկանների խնդրանքով քիչ առաջ բացել են ճանապարհը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։

«Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը զանգեց ոռոգման ջուրը սպասարկող ընկերության ներկայացուցչին, որն  ասաց, թե պետք է մայիսի 20–ին ջրերը տային, բայց որ զանգել ենք, ամսի 18–ին մինչեւ 13։30–ը կտան ջուրը։  Բայց մենք հիմա ենք ուզում, որովհետեւ այդ ընթացքում մեր այգիները կչորանան»,– ասաց Սեւակը։

Նրա խոսքով՝ մարզպետարանից  խոստացել են այսօր այցելել Արտենի, տեղում ծանոթանալու խնդրին։

Արտենի գյուղի բնակիչները, ոռոգման ջուրը կտրելու պատճառով, փակել են Գյումրի–Երեւան մայրուղին (ֆոտո)

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ