News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաշինյան Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ, առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին էր: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար»: Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:

Ստացվում է, որ

1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:

2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող» (ինչպես կուզեք, թարգմանեք) եզրույթները:

3. Իմ տեղեկություններով Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:

4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:

5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ