Գերմանիան 40 միլիոն եվրո է խոստացել Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության ավելացման համար, հայտնում է AP-ն:
«Այսօր ես լոբինգ կանեմ Գազային մարդասիրական օգնության մատակարարման բարելավումը»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Իսրայելում եւ Գազայում իրավիճակը քննարկելու նպատակով Եվրամիության իր գործընկերների հետ հանդիպումից առաջ՝ հավելելով, որ Գերմանիան 40 միլիոն եվրո կտրամադրի:
Միեւնույն ժամանակ, Մաասը դատապարտել է Գազայի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումները եւ շեշտել է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի: