News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ավանում բնակարանային գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ավանի Աճառյան փողոցի բնակիչը հայտնել էր, որ տնից գողացել են ոսկյա զարդեր և մետաղադրամներ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել էր, որ գողությունը կատարվել էր ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռն էլ բացել էին հարմարեցված բանալիով:

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություն ստացվեց, որն իրացվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ: Գողությունը կատարելու կասկածանքով Ավանի Հովհաննիսյան թաղամասից բերման ենթարկվեց և ձերբակալվեց Ավանի բնակիչ, նախկինում բնակարանային գողության համար դատապարտված, 39-ամյա մի տղամարդ:

Սրանով, սակայն, միջոցառումները չավարտվեցին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց 39-ամյա տղամարդու ևս մեկ հանցարարք: Ապրիլի 22-ին, դարձյալ աշխատանքային ժամերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Թոթովենցի փողոցի մի տան մուտքի դուռը և գողացել փող ու ոսկեղեն:

Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ