News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ապա ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ էր Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել ՀԱՊԿ-ին եւ արդյոք ճիշտ հոդվածով ենք դիմել:

«Դա մի քիչ նման է նրան, որ փողոցում մի քիչ մեծ տղան փոքր երեխային ապտակում է, նա էլ վազելով գնում է պապայի մոտ, ասում է՝ պապա, մի բան արա, ինձ նեղում են: Ի վերջո, մենք պետությու՞ն ենք, թե՝ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես անում, չես ձեռնարկում ու մտածում ես, որ քո տեղը ուրիշը գալու է այս հարցը լուծի՞: Ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք հիմա խոսում: Ես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման դրսեւորումներ չեն եղել: Եթե դու ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ մեկը չի օգնելու այդ հարցերի լուծմանը: Սա  շատ ակնհայտ բանաձեւ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին պայմանագրի 2-րդ հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ