News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է, որ խնդիրներն այս տարածաշրջանում խաղաղ լուծում ստանան՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը և այդ ժողովուրդների իրավունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Ցանկացած լարվածություն, որի հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, մեզ մտահոգում է, անհանգստանում ենք, ցանկալի է, որ ինչքան հնարավոր է՝ արագ լուծվի այս հարցը։ Ես, երեկ նաև հանգամանալից զրուցել եմ Ադրբեջանի նախագահի հետ և զգացի նրա մտայնությունը այս լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին, ես նույնպես հետամուտ կլինեմ, որպեսզի նմանատիպ խոսակցություն ունենամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, և այսօր նաև զրույց եմ ունեցել արտաքին գործերի նախարարի հետ, մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի խաղաղ լուծում ստանա այս հարցը»,– նշել է նա։

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: 

«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ