News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի անվտանգության խորհուրդն այսօր նիստ է հրավիրել, որին հրավիրված են նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես, ասել է.

«Ես այսօր վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորապես, Կութ գյուղի հատվածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանոթացել եմ իրադրությանը եւ ուզում եմ կիսել իմ տպավորությունները: Բայց բացի դրանից ուզում եմ նաեւ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ:

Իրադրությունը լարված է եւ այդ լարվածության դինամիկան աճողական է: Այսինքն ոչ միայն ստատիկ լարված է, այլ շարունակաբար լարվում է եւ մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Ինչո՞ւ: Որրովհետեւ վերջին օրերին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները եւ մեր զինվորները, մեր ստորաբաժանումները փոխներթափանցա իրավիճակում են: Այսինքն, ըստ էության, գտնվում են ոչ միայն դեմ-դիմաց, այլեւ ըստ էության, խատը փոխներթափանցած վիճակում: Իրավիճակը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց, արդեն տարբեր միջադեպեր են գրանցվել եւ այդ լարվածություն, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլեւ այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել,  հետո իրենք կփորձեն պատասխան քայլն անել եւ այսպես շարունակ:

Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Ես ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման:

Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր եւ իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման եւ աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են: Մենք, իհարկե այդ գնահատականը չենք կիսում եւ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ  հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Այս առաջարկն ուղղված է նաեւ Ադրբեջանի կառավարությանը: Առաջարկը հետեւյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն սահմանի վերաբերյալ որոշակի կիլոմետրերի պատկերացում տարբերություն կա: Ենթադրաբար, մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել:

Որից հետո էլի միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում էլի իմ պտկերացումն այն է, որ ՌԴ կամ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներկայացված լինեն եւ սա պետք է տեղի ունենա ՌԴ-ի կամ ՄԽ համանախագահության գործունեության ներքո:

Սա է առաջարկը»:

Նա հավելեց, որ դիտորդների տեղակայումից հետո հաջորդ փուլով սկսվում է սահմանների ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչեւ Խոզնավար. «Սա է իմ առաջարկած պլանը, որը եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու որեւէ պատճառ պետք է չունենա: Մենք մեր կողմից  վստահ ենք, որ միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը: Բայց այս փուլում խոսքը իրավիճակը դեէսկալացիա անելու մասին է եւ դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման մսին է: Սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրներին եւ իհարկե նաեւ Ադրբեջանին: Ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի:

Տեղում իրավիճակին ծանոթանալով եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ, մենախելամիտ ճանապարհը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակը անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող: Բացի այս առաջարկից, մենք նաեւ խորհրդակցություններ կսկսենք մեր միջազգային գործընկերենրի հետ: ԱԳ նախարարի հետ այս թեմայով արդեն խոսել ենք: Հույս ունենք, որ արագ կկարողանանք անցնել այս առաջարկի իրագործմանը»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ