News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին Ժնև է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է  նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ:

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև սերտ համագործակցությունը: Հայկական կողմն ընդգծել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հազարավոր բռնի տեղահանվածներին անհապաղ աջակցության և իրենց հայրենի օջախներ անվտանգ վերադարձն ապահովելու խնդիրները՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները, որոնց արդեն հրապարակավ անդրադարձել են ՄԱԿ պաշտոնյաները: Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի գործունեությանը, մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման պայքարում ՀՀ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն և ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնեց Բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար:

ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը և շարունակվող ռազմատենչ քաղաքականությունը հանգեցրել են հազարավոր զոհերի, ավերածությունների և տարածաշրջանային անվտանգության լրջագույն մարտահրավերներ առաջացրել: Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակի մի շարք ոլորտային մարմիններում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցեր:

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարևորելով Արցախում ու Հայաստանում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակի, և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության ու անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման խնդիրները: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա: Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, ներկայումս շարունակվող բռնաճնշումների և շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում:

Անդրադարձ է կատարվել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնումներին առնչվող հարցերին։ Քննարկվեցին արցախահայությանը մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ