News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն ամենածանրերից մեկն է, որը աշխարհը տեսել է ավելի քան 150 տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

2019-ի վերջից Լիբանանը բախվում է բարդ մարտահրավերների, ներառյալ խոշորագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, կորոնավիրուսի տարածումը եւ անցյալ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որը համարվում է պատմության մեջ ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկը:

Ճգնաժամը սրվել է վերջին ամիսներին նախագահի եւ նշանակված վարչապետի միջեւ իշխանության կաթվածահար անող պայքարի ֆոնին, որը ձգձգում է նոր կառավարության ձեւավորումը: Հեռացած վարչապետ Հասան Դիաբի կաբինետը հրաժարական է տվել օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից օրեր անց, եւ դրանից հետո երկիրում չի եղել լիարժեք գործող կառավարություն:

Այս վիթխարի մարտահրավերների ֆոնին Համաշխարհային բանկի զեկույցում ասվում է, որ քաղաքականության շարունակական անգործությունը եւ լիարժեք գործող կառավարության բացակայությունը սպառնում են առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին եւ փխրուն սոցիալական խաղաղությանը՝ առանց հորիզոնում հստակ շրջադարձային կետի:

«Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի աշխարհում տասնիններորդ դարի կեսերից ի վեր ամենալուրջ ճգնաժամերի տասնյակում, հնարավոր է՝ եռյակում»:

Զեկույցում ասվում է, որ երկրի համախառն ներքին արդյունքը, ըստ կանխատեսումների, 2021-ին կկրճատվի 9,5%-ով՝ 2020-ին 20,3%-ով եւ մեկ տարի առաջ 6,7%-ով կրճատվելուց հետո: Լիբանանի ՀՆԱ-ն 2018-ի գրեթե 55 միլիարդ դոլարից 2020-ին ընկել է մինչեւ մոտ 33 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կրճատվել է մոտ 40 տոկոսով:

«Նման խիստ կրճատումը սովորաբար կապված է հակամարտությունների կամ պատերազմների հետ»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում:

Վերջին շաբաթներին, կենտրոնական բանկի արտարժութային պահուստների կրճատման հետ կապված, Լիբանանը բախվել է դեղամիջոցների, ինչպես նաեւ վառելիքի սուր պակասի: Էլեկտրաէներգիայի անջատումները օրական ավելի քան 12 ժամ են տեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի պաշտպանության նախարարը Լիբանանին օգնություն է առաջարկել
Որպես իսրայելցի, հրեա եւ որպես մարդ, սիրտս ցավում է․․․
Օմանը հուսով է, որ Իսրայելի նոր կառավարությունը Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու քայլեր կձեռնարկի
Բուսաիդին հայտարարել էր, որ Օմանը գոհ է Իսրայելի հետ իր ներկայիս հարաբերություններից․․․
Իսրայելում չեն բացառում ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական գործողությունների վերականգնումը
Գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին, որը պատրաստվում է այցելել Վաշինգտոն այս հանգստյան օրերին, ճեպազրույց է անցկացրել բարձր ռազմական ղեկավարության հետ եւ նախազգուշացրել նրանց մարտերին պատրաստվելու մասին...
Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար
Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար՝ չնայած նրան, որ այդ երկրները
Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են հարվածների մասին տեղեկությունները...
ՄԱԿ. Իսրայելական ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել ՀԱՄԱՍ-ի դեմ 11-օրյա պատերազմի ընթացքում
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ անխտիր հրթիռային հարձակումները նույնպես պատերազմի կանոնների ակնհայտ խախտում են․․․