News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արդշինբանկը նվեր է մատուցել աշխատակիցների երեխաներին՝ նրանց հրավիրելով Մոսկվա կինոթատրոն՝ «Օլիմպիկոս» նոր անիմացիոն ֆիլմի դիտմանը: 

«Օլիմպիկոս» մուլտֆիլմի թողարկումը նվիրված է Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ առիթով երեխաների համար նախատեսված ցուցադրումից առաջ ստեղծագործական խմբի անդամները ներկայացրին մուլտֆիլմի գլխավոր հերոսին՝ 385 թվականին բռնցքամարտում Օլիմպիական չեմպիոն դարձած՝ Մեծ Հայքի Վարազդատ թագավորին, որը պատմական, իրական կերպար է: Փոքրիկ հանդիսատեսին պատմեցին նաև մուլտֆիլմի ստեղծման մասին:

Արդշինբանկի անունից երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորել է Մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ Նաիրա Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ բոլորս ուշադիր կհետևենք այս ամռանը Տոկիոյում տեղի ունեցող ամառային Օլիմպիական խաղերին, որոնք երեխաների մեջ կդաստիարակեն սեր ու դրական վերաբերմունք դեպի այդ ոլորտը. «Տոնական այս օրը մեր երկրի բոլոր երեխաներին մաղթում ենք խաղաղ, անամպ երկինք և բազմաթիվ ուրախ հանդիպումներ, ինչպիսիք այսօր են: Թող մեր երեխաները մեծանան առողջ և երջանիկ»:

Հիշեցնենք, որ լիամետրաժ մուլտֆիլմ «Օլիմպիկոս»-ը ստեղծվել է Սահակյանց անիմացիոն ստուդիայի կողմից՝ Շարմ Հոլդինգ ընկերության հետ համագործակցությամբ։

Արդշինբանկը անմիացիոն ֆիլմի գործընկերն է, ինչպես նաև այս ամռանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բոլոր հեռուստահեռարձակումների միակ հովանավորը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ