News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Մարդու իրավունքների փորձագետները Կանադայից եւ Վատիկանից պահանջել են հետաքննություն անցկացնել՝ Բրիտանական Կոլումբիայի Կամլուպս քաղաքում հնդկացի երեխաների աճյունների զանգվածային գերեզման հայտնաբերելուց հետո, գրում է DW-ն:

«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանգամանքների եւ պատասխանատվության լիարժեք հետաքննություն անցկացնել մահվան այդ դեպքերի հետ կապված, ներառյալ գտնված աճյունների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ նախաձեռնել անհետ կորած երեխաների նույնականացման եւ գրանցման աշխատանքներ»,- ասված է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները ընդգծել են, որ խոսքը «մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումների» մասին է, որոնք կատարվել են դպրոցում դաստիարակվող երեխաների նկատմամբ: «Անհնար է պատկերացնել, որ Կանադան եւ Սուրբ Աթոռը այդպիսի սարսափելի հանցագործությունները առանց հաշվառման եւ առանց վնասի ամբողջական փոխհատուցման են թողել»,- հայտարարել են նրանք:

Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է Կանադայի բնիկ ժողովուրդների համար բոլոր մյուս գիշերօթիկ դպրոցներում նման հետաքննություն անցկացնելու, խոշտանգումների եւ ոտնձգությունների մեղադրանքները քննելու եւ դեռ ողջ մնացած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի փորձագետները նաեւ հիշեցրել են խախտումների վերաբերյալ բոլոր տեղեկությունները ստանալու տուժածների իրավունքների մասին:

Մայիսի վերջին Կանադայի արեւմուտքում գտնվող Կամլուպս քաղաքի մերձակայքում զանգվածային գերեզման էր հայտնաբերվել: 215 երեխայի մնացորդները գտնվել էին Kamloops Residential School նախկին գիշերօթիկի տարածքում, որը գոյություն է ունեցել 1890-1978 թվականներին եւ որը բնիկ ժողովուրդների համար վերադաստիարակման ճամբարի մի տեսակ էր: Մինչեւ 1960-ականների վերջը դպրոցը եղել է կաթոլիկ եկեղեցու կառավարման ներքո, այնուհետեւ այն անցել է Կանադայի կառավարության վերահսկողության տակ: Մահացած երեխաներից ոմանք ընդամենը երեք տարեկան են: Երբ եւ ինչ հանգամանքներում են նրանք մահացել, դեռեւս անհայտ է: Պեղումներն իրականացվել են տեղի հնդկացիական համայնքներից մեկի նախաձեռնությամբ:

Տեղական հնդկացիական համայնքների տվյալներով՝ Կամլուպսի գիշերօթիկ դպրոցը նման հաստատություններից ամենամեծն էր Կանադայում: Դրանք գոյություն են ունեցել 17-րդ դարի վերջից մինչեւ 1990-ականներ, ֆինանսավորվել են կառավարության կողմից, եւ հիմնականում կառավարվել են եկեղեցական ու կրոնական կազմակերպությունների կողմից: Ընդ որում՝ բնիկների ընտանիքների երեխաները հարկադրաբար էին ուղարկվում գիշերօթիկ դպրոցներ՝ նրանց կանադական հասարակության մեջ ինտեգրելու համար: Վիճակագրության համաձայն, 130 ռեզիդենտ դպրոցների 150 000 աշակերտներից առնվազն 3200-ը մահացել է ծեծից եւ հիվանդություններից: Կանադայում այս դպրոցներից վերջինը փակվել է 1996 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ