News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ միասին այցելել է ՀՀ ոստիկանության N զորամաս և հանդիպել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած ոստիկանության 43 ծառայողների ընտանիքների անդամների հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Արայիկ Հարությունյանը զոհված ոստիկանների հարազատներին է հանձնել պետական պարգևները և հայտնել նրանց իր խորին ցավակցությունն ու զորակցությունը։ «Շնորհիվ մեր հերոս տղաների՝ Հայրենիքի փրկված հատվածում մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար և մեր երեխաներին դաստիարակել նրանց մարտական ու հայրենասիրական ոգով», - իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը զորամասում մասնակցել է զոհված ոստիկաններին նվիրված փառքի սրահի բացման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ